ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Բելառուսը հուսով է, որ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները երկրում կմնան։ Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ-ն, 2022-ի պետպաշտպանության պատվերի հարցով խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք, որ երևի մեզ մոտ պահենք մեր ունեցած Ս-400-ը, որը Մինսկից «կտեսնի» Բեռլինը... Ս-400–ը լավ տեխնիկա է։ Պաշտպանության նախարարի հետ պայմանավորվել ենք, որ տղաների մի քանի խմբեր պատրաստի, որոնք կտիրապետեն այդ տեխնիկային», - ասել է Բելառուսի նախագահը։
Նա նաև հայտնել է, որ ծրագրում են Ռուսաստանից «Իսկանդեր» հրթիռային համալիրներ գնել։
«Դա մեզ համար շատ պետքական զենք է։ Մենք «Իսկանդեր» ունենք, բայց ռուսների հետ պայմանավորվել ենք, որ էլի կգնենք։ Դրանք Բելառուսից դուրս չեն գա», - ասել է նա։
Լուկաշենկոյի խոսքով՝ «Իսկանդերները» կարող են գործի դրվել պաշտպանության համար։