Կիևին ՌԴ-ի սառեցված ակտիվները փոխանցելու՝ Բորելի գաղափարը գողություն է. Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը . Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԳՆ-ից նշել են, որ Ժոզեպ Բորելի գաղափարի իրագործումը բացասաբար կանդրադառնա ամբողջ համաշխարհային ֆինանսական համակարգի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գողություն է անվանել ՌԴ-ի սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի գաղափարը:
Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Բրյուսելը պետք է քննարկի սառեցված ռուսական արժութային պահուստների առգրավման հարցը, որպեսզի հատուկ գործողության ավարտից հետո վճարի Ուկրաինայի վերականգնման ծախսերը:

«Գողություն, որը նույնիսկ չեն փորձում թաքցնել»,- մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։

Լավրովը նշել է, որ Արևմուտքի համար նման գործողությունները սովորություն են դառնում: Նա օրինակ է բերել աֆղանցի ավուարների սառեցման իրավիճակը, որոնք արևմուտքում ցանկանում են ծախսել ոչ թե Աֆղանստանի բնակիչների կարիքների, այլ երկրի վերականգնման հետ չկապված նպատակների համար:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում Բորելի նախաձեռնությունն անվանել է անօրինականություն: Գրուշկոյի խոսքով՝ իրականացման դեպքում այդ քայլը կազդի ամբողջ համաշխարհային ֆինանսական համակարգի վրա և թանկ կնստի հենց եվրոպացիների վրա: