Ջիլ Բայդենի ուկրաինական ուղևորությունն անվտանգ չի եղել. ռազմական հետախուզության ղեկավար

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը USS Delaware արագընթաց սուզանավի շահագործման արարողության ժամանակ (2 ապրիլի, 2022թ)․ Ուիլմինգթոն
ԱՄՆ ռազմական հետախուզության ղեկավարը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ԱՄՆ–ի առաջին տիկին Ջիլ Բայդենը լիովին անվտանգ չի եղել Ուկրաինա կատարած իր վերջին այցի ժամանակ։ Այս հայտարարությունն արել է ամերիկյան ռազմական հետախուզության տնօրեն Սքոթ Բերիեն ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի կոմիտեում անցկացված լսումների ժամանակ։
Բերիեին հարցրել են` արդյոք Ուկրաինայում գտնվող ցանկացած մարդու այժմ լուրջ վտանգ է սպառնում։
«Այո, իհարկե, դա այդպես է», - պատասխանել է նա։
Այնուհետև հետաքրքրվել են` ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենի վերջին ուղևորությունը լիովին անվտանգ է եղել, թե ոչ:
«Ոչ, ես այդպիսի պնդում չէի անի», - պատասխանել է ԱՄՆ ռազմական հետախուզության ղեկավարը:
Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տան մամուլի ծառայությունը, ԱՄՆ-ի առաջին տիկինն անցած հանգստյան օրերին մոտ երկու ժամ գտնվել է Ուկրաինայի տարածքում։
ԱՄՆ առաջին տիկինը «գաղտնի» այցելել է Ուկրաինա և հանդիպել Ելենա Զելենսկայային․տեսանյութ