ՀՀ–ում անձրևները չեն դադարի, բայց օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի որոշ հատվածներում կարկուտ կտեղա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
«Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Եղանակի տեսություն
Մայիսի 10-12-ը ժամանակ առ ժամանակ անձրև ու ամպրոպ է սպասվում նաև Երևանում: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-18 մ/վ–ի: Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 16-18, գիշերը` 7-9 աստիճան տաքության սահմանում։