ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահն ազատ է արձակվել

Հենրիխ Դանիելյանը Գյումրիից Երևան է գալիս` միանալու ընդդիմադիրների ակցիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանն ազատության մեջ է։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Առավոտյան փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 07:15-ին ոստիկանության աշխատակից ներկայացած «առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք» խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ
«Հենրիխ Դանիելյանն ազատության մեջ է: Շտապում ենք Երևան՝ միանալու մեր ընկերների երթին»,–գրել է Մամիջանյանը։
Հավելենք, որ ավելի ուշ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ Հենրիխ Դանիելյանին տեղափոխել են Գյումրի։