Հայաստանում պատվաստումների տեմպերը նվազել են

Հայաստանում պատվաստումների տեմպերը նվազել են
ՀՀ առողջապահության նախարարության տվյալները վկայում են, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստողների թիվը զգալի կրճատվել է։
Sputnik
Եթե ապրիլի 3-ի դրությամբ պատվաստումների շաբաթական աճը շուրջ 17 հազար էր կազմում, ապա արդեն մայիսի սկզբին այդ թիվը եռակի կրճատվել է։ Նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստված քաղաքացիների ընդհանուր թիվն ավելացել է 6 733-ով։
Տեմպերը նվազել են նաև նախորդ շաբաթվա համեմատ։ Մայիսի 2-ի դրությամբ հանրապետությունում պատվաստվածների թիվն ավելացել է 12 308-ով, մայիսի 9-ի դրությամբ այդ ցուցանիշը կրկնակի կրճատվել է։
Նշենք, որ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «Աստրա Զենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ», «Մոդեռնա» («Սպայկվաքս») և «Pfizer» պատվաստանյութերով։
4 նոր դեպք, 2 առողջացած` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում