Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով մեկնել է ուկրաինական Բուչա

Աննալենա Բերբոկ
Աննալենա Բերբոկը հանդիպել է տեղի բնակիչների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը չհայտարարված այցով մեկնել է ուկրաինական Բուչա արվարձան: Տեղեկությունը հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։
«Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը Ուկրաինա կատարած անսպասելի այցի ընթացքում այսօր այցելել է Կիևի արվարձան՝ Բուչա», - հայտնում է գործակալությունը:
Նշվում է, որ Բերբոկը հանդիպել է տեղի բնակիչների հետ։
Բերբոկը մամուլի համար հանդես է եկել կարճ հայտարարությամբ՝ Բուչան, որտեղ սադրանք էր կազմակերպվել, համեմատելով Բեռլինի արվարձանի՝ Պոտսդամի հետ։
«Այստեղ կարելի է հստակ զգալ, որ այդ զոհերը կարող էինք մենք լինել»,– ասել է նա:
Գերմանիայի արտգործնախարարի վրա ձվեր են նետել. տեսանյութ
Հիշեցնենք` Ուկրաինայի իշխանություններն ու ԶԼՄ–ները տեսագրություն էին տարածել, որն իբր նկարահանվել էր Կիևի մարզի Բուչա քաղաքում։ Կադրերում երևում էր, որ ճանապարհին մարմիններ են ընկած։ Օպերատորի մեքենայի հայելիում կարելի էր նկատել, թե ինչպես է «զոհվածներից» մեկը վեր կենում, երբ մեքենա է անցնում։
Ամեն ինչ ժամանակին կհրապարակվի. Պեսկովը` Բուչայի դեպքերի վրա լոնդոնյան «հետքի» մասին
Կիևը խաղաղ բնակիչների մահվան մեջ մեղադրում է Ռուսաստանի զինվորականներին։ ԵՄ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերն Ուկրաինայի իշխանությունների սադրանքն են:
Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, այն ժամանակ, երբ քաղաքը եղել է ՌԴ զինված ուժերի վերահսկողության տակ, տեղի բնակիչներից ոչ մեկը չի տուժել բռնի գործողություններից: Նախարարությունում հայտնել են, որ ՌԴ բոլոր ստորաբաժանումները Բուչայից դուրս են եկել դեռևս մարտի 30-ին ՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ օրը: