Երթ, քոչարի և բախումներ. ընդդիմության ակցիաների ամենավառ կադրերը

Ընդդիմությունն այսօր միանգամից 4 երթ իրականացրեց Երևանում։ Sputnik Արմենիան ներկայացնում է ակցիաների ամենավառ կադրերը։
Sputnik
Ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեծ հանրահավաք է նախատեսված։ Բայց մինչ այդ ընդդիմադիրները երթեր իրականացրին Երևանի տարբեր հատվածներից։ Նրանք ժամը 12։00-ին Սասունցի Դավթի արձանի մոտից, Րաֆֆու փողոցից, Գայի պողոտայից և 15-րդ թաղամասից երթով հասան Ֆրանսիայի հրապարակ։
Այդ ընթացքում բախումներ եղան երթի մասնակիցների և ոստիկանների միջև, ոմանց տեղափոխեցին ոստիկանական բաժիններ։
1 / 24

Երթի մասնակիցներն անցնում են Եռաբլուրի մոտով։

2 / 24

Ընդդիմության երթի մասնակիցների արտացոլանքը

3 / 24

Ոստիկանը հետևում է բողոքի ակցիայի մասնակիցներին։

4 / 24

Ընդդիմության երթի մասնակիցներն անցնում են Վահագն Վիշապաքաղի արձանի մոտով։

5 / 24

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մեկնարկած ակցիայի մասնակիցները

6 / 24

Երթի մասնակիցներին ուղեկցող ոստիկաններից մեկը

7 / 24

Մալաթիայի ոսկու շուկայի աշխատակիցները հետևում են բողոքի ակցիայի մասնակիցներին, կանանցից մեկը չի թաքցնում իր վերաբերմունքը։

8 / 24

Բագրատունյաց պողոտայում ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։

9 / 24

Ընդդիմությունը երթով անցնում է Շենգավիթ վարչական շրջանով։

10 / 24

Երթի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։

11 / 24

Իրավապահները բերման ենթարկեցին նրան։

12 / 24

Իրավապահները բռնի ուժ են գործադրում։

13 / 24

Լարված իրավիճակ Բագրատունյաց պողոտայում

14 / 24

Բողոքի ակցիայի մասնակիցներին տեղափոխում են ոստիկանության բաժիններ։

15 / 24

Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները հետևում են երթի մասնակիցներին։

16 / 24

Ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին։

17 / 24

Ոստիկանության հետ բախումից տուժած տղամարդը

18 / 24

Բախումների ժամանակ Գեղամ Մանուկյանն օգնություն է ցուցաբերում ակցիայի մասնակիցներից մեկին։

19 / 24

Ոստիկանները բերման են ենթարկում հերթական քաղաքացուն։

20 / 24

Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները

21 / 24

«Դիմադրություն» շարժման մասնակիցները «Հայրենիք» կինոթատրոնի մոտ քոչարի են պարում (10 մայիսի, 2022). Երևան։

22 / 24

Ընդդիմության երթի մասնակիցներից մեկը ոստիկանների հետ բախումից հետո

23 / 24

«Դիմադրություն» շարժման մասնակիցները քոչարի են պարում «Հայրենիք» կինոթատրոնի մոտ։

24 / 24

Երթի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանները, իսկ նրանց` շունը։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։