Երևանում չկա՞ն փակ փողոցներ. ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Արշակունյաց պողոտա
Չնայած իրավապահ մարմնի հավաստիացումներին, այնուամենայնիվ մայրաքաղաքում կան կաթվածահար երթևեկությամբ փողոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը Երևանում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին հանդես է եկել հայտարարությամբ, որ երթևեկության համար բոլոր փողոցները բաց են։
«Հայտնում ենք, որ այս պահին մայրաքաղաքում փակված փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան»,– նշված է հայտարարությունում։
Ընդգծենք, որ ոստիկանության կայքում այս հայտարարությունը տեղադրվել է 14։45-ին և այս նյութի հրապարակման պահին, ինչպես նաև դրանից 1 ժամ անց էլ Երևանի կենտրոնում մի շարք հատվածներում երթևեկությունը զգալիորեն դժվարացած է, իսկ տեղ-տեղ արգելափակված՝ ընդդիմության իրականացրած երթի պատճառով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմությունը Երևանում 4 ուղղությամբ անհնազանդության աակցիաներ է մեկնարկել։