ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ իրավիճակների նախարարությունում նոր փոխնախարար է նշանակել։ Տեղեկությունը հրապարակվել է կառավարության e-gov հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտյուշ Գրիգորյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Գրիգորյանը մինչ այս զբաղեցրել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, որից մայիսի 9-ին ազատվել է։