Լռության րոպե` Արցախում. զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել

Վարորդները հենց ճանապարհին կանգնեցրել են մեքենաները և դուրս եկել, երեխաներն էլ դադարեցրել են խաղը` միանալով հարգանքի տուրքին։
Sputnik
Արցախում այսօր ժամը 11:00-ին Լռության րոպե էր՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում զոհվածների հիշատակին։
Սոցցանցերում շրջանառվող տեսանյութից երևում է` ինչպես են վարորդները հենց ճանապարհին կանգնեցրել մեքենաները և դուրս եկել դրանցից։ Բոլորը` երեխաներն ու մեծերը, հոտնկայս հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։
Հավելենք, որ այսօր ժամը 14:00-ին «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում կկազմակերպվի «Հաղթանակի ակնթարթներ» մշակութաժամանցային ծրագիր (ավանդական խաղեր, պլեներային նկարչություն, «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր, դաշտային խոհանոցի ծավալում):