ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Վարշավայում խորհրդային զոհերի գերեզմանատանը ծաղկեպսակ դնելիս Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևի վրա մի խումբ մարդիկ են հարձակվել ու կարմիր ներկ լցրել նրա վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Անդրեևը դիվանագետների և կնոջ ուղեկցությամբ ժամանել էր Վարշավայում խորհրդային զինվորների գերեզմանատուն։ Գերեզմանատան տարածքում հավաքված լեհերն ու ուկրաինացիները փակել են նրա ճանապարհը՝ վիրավորական արտահայտություններ բացականչելով։
Նրանք դեսպանի և նրան ուղեկցող դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել։ Մոտակայքում մի քանի տեղ քաշքշուկ է եղել։
Նշվում է, որ հարձակումից անմիջապես հետո ռուսաստանցի դիվանագետն առանց ծաղկեպսակը դնելու լքել է Վարշավայի խորհրդային զինվորների գերեզմանոցը: