Կարող է մի քանի տարի տևել կամ տասնամյակներ. Մակրոնը` ԵՄ–ին Ուկրաինայի անդամակցության մասին

Ֆրանսիայի նախագահը խոսել է Եվրամիությանն անդամակցելու չափանիշների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է տևել մի քանի տարի, նույնիսկ տասնամյակներ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրոպայի ապագայի մասին խորհրդաժողովի փակմանը։
«Բոլորս շատ լավ գիտենք, որ գործընթացը, որը թույլ է տալիս անդամակցությունը ԵՄ-ին, կտևի մի քանի տարի, ճիշտն ասած` նույնիսկ տասնամյակներ, եթե, իհարկե, չորոշենք նվազեցնել Եվրոպական միությանն անդամակցելու չափանիշները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ապրիլին Կիև կատարած այցի ժամանակ Վլադիմիր Զելենսկուն դիմում էր փոխանցել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու համար: Նա ընդգծել էր, որ փոխանցվող փաստաթուղթը հիմք է առաջիկա ամիսներին քննարկումների համար:
ԱՄՆ առաջին տիկինը «գաղտնի» այցելել է Ուկրաինա և հանդիպել Ելենա Զելենսկայային․տեսանյութ
Զելենսկին փետրվարի 28-ին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտ է ստորագրել։ Հաջորդ օրը Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու մասին բանաձևին։