Երևանում Z են «գրել» դրոշներով և Գեորգիևյան ժապավենով

100 մետրանոց դրոշներն ու Գեորգիևյան ժապավենը Երևանի կենտրոնից բարձրացրել են Հաղթանակի զբոսայգի։
Sputnik
«Միասին» շարժման անդամները հայրենասիրական ակցիա են կազմակերպել Երևանում։
Շարժման ակտիվիստներն ու նրանց միացած քաղաքացիները Կասկադով դեպի Հաղթանակի զբոսայգի են տարել Հայաստանի ու Ռուսաստանի 100 մետրանոց դրոշներն ու նույն երկարությամբ Գեորգիևյան ժապավենը։ Անմար կրակի մոտ նրանք այնպես են կանգնել, որ վերևից նայելիս հստակ երևացել է Z տառը։
«Սա խորհրդանշում է, որ ֆաշիզմի դեմ Հայրենական պատերազմը հիմա էլ է շարունակվում։ Սա նաև խորհրդանշում է, որ Հայաստանը, ինչպես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ էր կանգնած բարեկամ ռուս ժողովրդի կողքին, այնպես էլ այսօր իր ռազմավարական գործընկերոջ և անվտանգության երաշխավորի կողքին է», - ասաց շարժման ներկայացուցիչներից մեկը։
Բացի այդ, շարժումը երթ է կազմակերպել դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այն կմեկնարկի 15։00–ին Շառլ Ազնավուրի հրապարակից:
Հաղթանակի շքերթի ելույթում Պուտինը զուգահեռներ անցկացրեց Մեծ հայրենականի ու Դոնբասի միջև