«Նիկոլը Հայաստանում այլևս իշխանություն չունի, սա ակնհայտ փաստ է։ Մեր հետևողական քայլերի, համախմբվածության արդյունքում մեր պայքարը րոպե առ րոպե թափ է հավաքում։ Մեր անելիքի բանաձևը հստակ է` պետական կառավարման համակարգը պետք է կանգնեցնենք։ Իշխանությունը փողոցում է, մենք ենք որոշում, իսկ աթոռներին նստածներն այլևս ի վիճակի չեն որևէ բան որոշելու։ Մենք պետք է ավելի լայն տարածումով շարունակենք մեր բողոքի ու անհնազանդության ակցիաները։ Վաղը շատ կարևոր օր է բոլորիս համար և, եթե այնքան մարդ, որքան մասնակցեց երթին, դուրս գա փողոց ու անհնազանդության ակցիաներ անի` վստահեցնում եմ` հաշված օրերի ընթացքում կհեռացնենք Փաշինյանին»,- նշեց Սաղաթելյանը։
«Վաղը 12։00-ից երթերը սկսվելու են Գայի պողոտայից` «Մեգամոլի» դիմացից, երկրորդը` Րաֆֆու փողոցից` Անդրանիկի արձանի մոտից, երրորդը` 15-րդ թաղամասից` Չաուշի արձանի մոտից, իսկ 4-րդը` Սասունցի Դավթի արձանի մոտից։ Այդ կետերից շարժվում ենք ու ամբողջությամբ պարալիզացնում։ Մինչ այդ` առավոտյան, տեղի կունենան տարբեր անհնազանդության ակցիաներ։ Պետք է հասնենք նրան, որպեսզի ոստիկանական ուժերը ոչ մի կերպ չկարողանան կասեցնել ժողովրդի ցասումը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։