Ոչնչացվել են հրթիռային համալիրներ, ռադիոլոկացիոն կայան․ ՌԴ ՊՆ ամփոփագիր

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. Արխիվային լուսանկար
Գեներալը նշել է, որ ավիացիայի կողմից ոչնչացվել են 380 ազգայնականներ, շարքից հանվել է 38 միավոր ռազմական տեխնիկա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Ռուսական հրետանին խոցել է ուկրաինական բանակի կառավարման ևս 6 կետ։ Տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Բացի այդ, խոցվել են ուկրաինական հրետանային 28 ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 179 շրջաններ, ինչպես նաև երկու զինապահեստ»,- հայտնել է գեներալը։
Նա հավելել է, որ ՌԴ հրթիռային զորքերի կողմից ոչնչացվել են «Օսա-ԱԿՄ», «Սմերչ» հրթիռային համալիրները և օդային թիրախների հայտնաբերման ռադիոլոկացիոն կայանը:
Ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է ուկրաինացի զինվորականների և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 54 շրջան, ոչնչացվել են 380 ազգայնականներ, շարքից հանվել է 38 միավոր ռազմական տեխնիկա:
Ընդհանուր առմամբ` հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 157 ինքնաթիռ, 116 ուղղաթիռ, 768 անօդաչու թռչող սարք, 298 զենիթային հրթիռային համալիր, 2933 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, 336 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի կայանք, դաշտային հրետանու ու ականանետի 1411 միավոր, ինչպես նաև 2758 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է ԶՈւ ռազմական օբյեկտների ուղղությամբ «Օնիքս» հրթիռների արձակումը
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 74-րդ օրը։