Ռուսաստանցի մի շարք լրագրողների թույլ չեն տվել մասնակցել Կաննի կինոփառատոնին

Կաննի 72-րդ կինոփառատոնի պաստառ. Արխիվային լուսանկար
Լրագրողներին չհավատարմագրելու մասին որոշումը կայացվել է կինոդիտումներից երկու շաբաթ առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները մերժել են հավատարմագրել ռուսական մի շարք ԶԼՄ-ների: Տեղեկությունը հայտնում է «The Wrap» պարբերականը։

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ կինոդիտումներից երկու շաբաթ առաջ համապատասխան որոշում է կայացվել, ըստ որի՝ տվյալ լրագրողներին թույլ չի տրվելու մասնակցել փառատոնին։

Ավելի վաղ ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը Կաննի կինոփառատոնին մեղադրել էր խտրականության համար, երբ կազմկոմիտեն հրաժարվել էր միջոցառման ծրագրում ներառել նրա սան Մալիկա Մուսաևայի աշխատանքը: Կինոգործիչը Մուսաևայի աշխատանքը «փայլուն» էր անվանել և ընդգծել, որ իր կյանքում երբեք նման բան չի տեսել: