Փամբակ գետից 49-ամյա քաղաքացու դի են դուրս բերել

Գետ. Արխիվային լուսանկար
Դեպքի վայր մեկնած փրկարարները մարմինը դուրս են բերել գետից ու հանձնել ոստիկանության ծառայողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Լոռու մարզի Փամբակ գետից քաղաքացու դի են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է այսօր՝ ժամը 11:55-ին։ Ըստ ահազանգի՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում՝ Փամբակ գետում, դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները գետից դուրս են բերել 49-ամյա Ա․ Ս․-ի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։