ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Գրոզնիի «Ահմատ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ահմեդ Այդամիրովը ՌԻԱ Նովոստիի համար մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ղեկավարի պաշտոնում հնարավոր առաջադրման մասին լուրերը:
«Մենք ունենք լիգայի նախագահ՝ Աշոտ Խաչատուրյանց, իսկ փոխարինողներ չունենք»,- ասել է Այդամիրովը:
Ավելի վաղ «ՌԲ սպորտ» պորտալը հայտնել էր, որ ՌՊԼ-ի նախագահի պաշտոնից Աշոտ Խաչատուրյանցի հնարավոր հեռանալու դեպքում լիգայի ակումբների մի մեծ խումբ կառաջադրի Այդամիրովի թեկնածությունը: