ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik․ Երևանի Ֆրանսիայի հրապարակում արցախյան բարիքների ցուցադրություն է։ «Դիմադրություն» շարժումը որոշում էր կայացրել այսօր հանրահավաք չանցկացնել Երևանում, փոխարենը` արցախցիների մշակութային միջոցառում կազմակերպել։
Այս պահին հրապարակում ժինգյալով հացի անուշ բույրն է տարածվել։ Արցախցի կանայք տեղում թխում ու թարմ-թարմ հյուրասիրում են անցորդներին։ Կանայք ասում են, որ օգտագործել են գրեթե բոլոր այն կանաչիները, որոնք ավանդաբար բաղադրատոմսի մեջ կան։ Մի մասը Հայաստանից է ձեռքբերվել, մի մասն էլ հենց Արցախից է բերվել։
«Պարովք եկալ»․ գրված է տաղավարի վերևում, որի մոտ տասնյակ մարդիկ են հերթ կանգնել՝ համով-հոտով ժինգյալով հացին սպասելով։
Առհասարակ, մեծ թվով մարդիկ են հավաքվել՝ արցախյան հյուրասիրությանը մասնակցելու համար։
Ֆրանսիայի հրապարակում այս պահին Արցախի մասին երգեր են հնչում։