Էրդողանը կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի հարցով Անկարայի ջանքերը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ (4 դեկտեմբերի, 2019թ)․ Լոնդոն. Արխիվային լուսանկար
Նիստը տեղի կունենա փակ ռեժիմով։ Դրանից հետո Թուրքիայի առաջնորդը ուղերձով կդիմի ժողովրդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վաղը փակ նիստում կառավարության հետ կքննարկի Ուկրաինայի հարցով Թուրքիայի միջնորդական ջանքերը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի նախագահի վարչակազմից:
«Կառավարությունը վաղը Բեշթեփում կհավաքվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Նիստի օրակարգի կարևոր կետերը կդառնան մեկ միլիոն սիրիացիների իրենց երկիր վերադարձնելու նախագծի մանրամասները, այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել գնաճի դեմ պայքարի շրջանակներում, հակաահաբեկչական գործողությունները և միջնորդական ջանքերը ռուս-ուկրաինական պատերազմում»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ նիստը փակ կլինի մամուլի համար, նիստի արդյունքներով Թուրքիայի առաջնորդը ուղերձով կդիմի ժողովրդին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 74-րդ օրը։