ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ի առաջին տիկին Ջիլ Բայդենն այցելել է Ուկրաինա՝ Ուժգորոդ։ Այցի մասին նախապես չի հայտարարվել։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Ջիլ Բայդենի լրագրողական խումբը։
«Շարասյունն անցել է Ուժգորոդով և կանգ առել թիվ 6 դպրոցի մոտ, որը ներկայումս օգտագործում են որպես ապաստարան 163 տեղահանված ուկրաինացիների, այդ թվում՝ 47 երեխայի համար»,-ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ առաջին տիկինն Ուժգորոդում հանդիպել է Ուկրաինայի նախագահի տիկին Ելենա Զելենսկայային, որը, լրագրողների տվյալներով, ռուսական հատուկ գործողության սկզբից ի վեր առաջին անգամ էր հայտնվում հանրության առաջ։