Վայքի բնակարաններից մեկում հայտնաբերել են 90–ամյա կնոջ ու նրա որդու դիերը

Դիակների զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Վայքի բնակարաններից մեկում հայտնաբերել մոր և որդու դիերը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 12։50-ի սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին»,–գրում է կայքը։
Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ոստիկանության Վայքի բաժին։

Ահազանգով ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են կնոջ, իսկ հյուրասենյակի հատակին՝ տղամարդու դի։

Ոստիկանները պարզել են մահացածների ինքնությունը. նրանք են 90-ամյա Գոհար Մանուկյանն ու 56-ամյա Գևորգ Համբարձումյանը։
Երևանում տղամարդու դիակ է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կայքի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին։