Սև ծովում գազի համաշխարհային պաշարները կբավականացնեն 45 տարի. Թուրքիայի նախկին վարչապետ

Քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիան Սև ծովի առափնյա խոշոր հանքավայրերում բնական վառելիքի մեծ պաշարներ ունի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Սև ծովում բնական գազի պաշարները կբավականացնեն 45 տարվա համաշխարհային պահանջարկը բավարարելու համար։ Milliyet-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախկին վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը։
Կուսակցության տեղական խորհրդակցական խորհրդի ընդլայնված նիստում քաղաքական գործիչը նշել է, որ Թուրքիան Սև ծովի առափնյա խոշոր հանքավայրերում բնական վառելիքի ընդարձակ պաշարներ ունի:

«Բնական գազի Սև ծովի պաշարներն այժմ գնահատվում են 540 մլրդ խորանարդ մետր։ Սա միայն սկիզբն է, շարունակություն կլինի։ Սև ծովը կարող է 45 տարվա ընթացքում ծածկել գազի համաշխարհային պահանջարկը»,- ասել է Յըլդըրըմը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան մոտ 10 մլրդ դոլար ներդրում կկատարի Սև ծովում գազի արդյունահանման ու տեղափոխման համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստվում է 2023 թվականին Սև ծովից արդյունահանվող գազն իր երկրի էներգահամակարգին միացնել: