Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է կրթության տեսչական մարմնի ղեկավարին

Շագաֆյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2018թ–ի հուլիսից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալեքսանդր Շագաֆյանն ազատվել է կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով` Ալեքսանդր Շագաֆյանին 2022 թվականի մայիսի 10-ից ազատել կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,–ասվում է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ Շագաֆյանը 2017-2018 թթ. եղել է ՀՀ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավարը։ 2018 թ. հուլիսի 9-ից նա նշանակվել է Կրթության տեսչական մարմնի ղեկավար։
Կրթության տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ կրթության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
ԿԳՄՍՆ-ն առաջարկել է ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվը