Լարսը բացվել է մարդատար մեքենաների համար

Լարսը բոլոր տեսակի մեքենաների համար փակվել էր ձյան առատ տեղումների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար մեքենաների համար բացվել է, բեռնատարների համար դեռ փակ է:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնել էր` ձյան պատճառով Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։