Կանխվել է Արցախին 1 միլիարդ 690 միլիոն դրամի չափով վնաս պատճառելու դեպքը

Պատերազմի վնասների փոխհատուցման ծրագրի շրջանակում ստուգումները շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Արցախի դատախազությունը կանխել է պետությանը 1 միլիարդ 690 միլիոն դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքը:
Արցախի դատախազության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների շրջանաում տեղական ինքնակառավարման մարմինները կատարել են համապատասխան տեղեկությունների ճշգրտում։
Միայն անասնագլխաքանակի մասով կանխվել է պետությանը 1 միլիարդ 690 միլիոն դրամի չափով գույքային վնասի պատճառումը:
Հայտնի է, թե Արցախի որ նախարարն է մեղադրվում 6 մլն դրամի չարաշահման մեջ
Այս ոլորտում դատախազական ստուգումները և ուսումնասիրությունները շարունակվում են:
Արցախի դատախազությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կոչ է անում իրենց լիազորություններն իրականացնելիս գործել օրինականության սահմաններում: