ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Այսօր և առաջիկա մի քանի օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ցերեկային ժամերին անձրև և ամպրոպ է սպասվում։ Մինչև ամսի 11-ը երկրի առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում նույնպես ժամանակ առ ժամանակ անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։
Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 16-18, գիշերը` 8-10 աստիճան տաքության սահմանում։