98-ամյա վետերանը հավերժական կրակի մի մասնիկը Մոսկվայից փոխանցել է Երևանի թանգարանին

Անմար կրակի մի մասնիկը Հայաստան են բերել երեք կանթեղներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Անմար կրակի մի մասնիկը Մոսկվայից Երևան է տեղափոխվել «Հիշատակի կրակ» միջազգային հայրենասիրական ակցիայի շրջանակում: Առաջին կանթեղը հանձնվել է Ադմիրալ Իսակովի անվան № 132 դպրոցի թանգարանին, երկրորդը՝ Վետերանների միավորմանը, երրորդը՝ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանին։ Կանթեղը թանգարանին է փոխանցել նավատորմի 98-ամյա վետերան Ներսես Սիմոնյանը։
Անմար կրակի մի մասնիկը Մոսկվայից Երևան է տեղափոխվել։
Նա մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Նովոռոսիյսկի համար մարտերին, Կերչենսկո-Էլտիգենսկի և Ղրիմի գործողություններին։
«Հիշողության կրակ» ակցիայի նպատակն է հավերժացնել պատմական հիշողությունը, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, միավորել սերունդներին ու փոխանցել կրակի մասնիկն առավելագույն թվով վետերանների:

«Սա ողջույն է հերոս քաղաք Մոսկվայից մեկ այլ հերոս քաղաքի՝ Երևանին, որտեղ ձևավորվել է վեց հայկական դիվիզիա։ Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան մայիսի 7-ին անցելէ Էլբան և հասել Բեռլինի արվարձաններ։ Թամանյան հայկական դիվիզիան ազգային դիվիզիաներից միակն է, որ գրոհել է Բեռլինը»,- ասել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։

ՌԴ դեսպանատան և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Հայրենական մեծ պատերազմի վետերանների, թանգարանի ղեկավարության և դպրոցականների հետ ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ:
ՌԴ դեսպանատան և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Հայրենական մեծ պատերազմի վետերանների, թանգարանի ղեկավարության և դպրոցականների հետ ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։
«Հիշողության կրակ» ակցիային մասնակցում է 12 երկիր։ Այն անցկացվում է արդեն վեցերորդ տարին։