ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիին հրավիրել է Ուկրաինա։
«Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը տեսակապով շփվել է ամերիկացի հայտնի դերասանուհի, ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլիի հետ... Նախագահի գրասենյակի ղեկավարը նրան առաջարկել է կրկին այցելել Ուկրաինա»,- նշված է Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ջոլին Լվով էր այցելել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ նրա այցը կազմակերպվել էր Մարիուպոլի «Ազովստալից» ուշադրությունը շեղելու համար:
Երմակն ու Ջոլին քննարկել են ուկրաինացի երեխաներին օգնություն ցուցաբերելու քայլերը։