Վթար Երևանում. Chevrolet-ի վարորդը, նրա կինն ու անչափահաս երեխան հիվանդանոցում են

Կայքի տեղեկություններով`վիրավորները վարորդի կինն ու անչափահաս երեխան են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կա 3 տուժած, նրանցից մեկը երեխա է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Զավեն Վ-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ բուսաբանական այգու հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։
Անձրևների պատճառով Երևանում հանրային տրանսպորտի վթարներն ավելացել են
Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ վիրավոր երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով` վիրավորները վարորդի կինն ու անչափահաս երեխան են։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։