Վիճաբանություն Երևանում. 17-ամյա տղան դանակահարել է 24-ամյա երիտասարդին

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
17-ամյա տղան տվել է խոստովանական բացատրություն: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Երևանի Աճառյան փողոցում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, այդ ընթացքում Կոտայքի մարզի 17-ամյա բնակիչը դանակահարել է 24-ամյա երիտասարդին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշվում է, որ երեկ` մայիսի 5-ին, ժամը 14։25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի և ազդրի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ:
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են տեղի ունեցածը։
Ըստ նույն աղբյուրի՝ ժամը 17.25-ին Նոր գյուղում և Աբովյան քաղաքում հայտնաբերվել և Ավանի բաժանմունք բերման են ենթարկվել 17-ամյա պատանին և վիճաբանության մեկ այլ մասնակից: 17-ամյա տղան տվել է խոստովանական բացատրություն: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր: