Ուսապարկերով ակցիայի մասնակիցների դեմ քրգործ է հարուցվել. ՔԿ

Քննություն է տարվում Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ անձանց կողմից ծանր վիրավորանք հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 137.1-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ անձանց կողմից ծանր վիրավորանք հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 3-ին՝ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում քաղաքական ընդդիմության կողմից իրականացված նախաձեռնության ընթացքում մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի պատգամավորների լուսանկարները փակցրել են ուսապարկերի վրա և դրսևորել անվայել պահվածք:
Նույն օրը, ժամը 13:50-ին՝ ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով բողոքի ակցիա իրականացնող նշված քաղաքացիները բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության համապատասխան բաժին: Կատարվում է նախաքննություն: