ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը

Գագիկ Ջհանգիրյան
ՍԴ–ն «Հայաստան» խմբակցության ներկայացրած դիմումի վերաբերյալ որոշում է կայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել Գագիկ Ջհանգիրյանի ժամանակավոր պաշտոնավարումը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում։ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը դատարանի որոշումը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը և 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը»,–գրել է նա։
Նշենք, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է` Ազգային ժողովի կողմից որպես բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:
Իսկ 86-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ԲԽԴ անդամի լիազորությունները կարող են դադարեցվել միայն օրենքով սահմանված դեպքերում։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը 2021-ին խմբակցության անունից դիմում էր ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու համար։
Փաշինյանը ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ է նշանակել