Փաշինյանը ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ է նշանակել

Նա մինչ այս զբաղեցնում էր Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենի պաշտոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ է նշանակվել, տեղեկանում ենք e-gov.am-ից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Մեհրաբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,–ասվում է Փաշինյանի որոշման մեջ։
Նշենք, որ Մեհրաբյանը մինչ այս զբաղեցնում էր Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենի պաշտոնը։
Այս տարի նա պայմանավորվածություն է ձեռք բերել Չարենցավանում ռուսական տեխնոլոգիայով զրահապատ մեքենաներ հավաքելու մասին։ Նախագիծը հաստատվել է ռուսական «Ռիդա գործարան» ձեռնարկության հետ համագործակցությամբ, որը հայտնի է «Բուրան» զրահապատ մեքենաներով: Մեքենան կկոչվի «Լուսան»։