ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Բուդապեշտի համար ԵՄ առաջարկը` Ռուսաստանից եկող էներգառեսուրսների էմբարգոյի վերաբերյալ, հավասարազոր է ատոմային ռումբի։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
«Եվրահանձնաժողովի ղեկավարն անտեսում է այն փաստը, որ Եվրամիության երկրները միանգամայն տարբեր պայմաններում են, ու ներկայացնում է մի առաջարկություն, որն անտեսում է երկրների անհատական շահերը: Մենք չենք կարող դա ընդունել, քանի որ Հունգարիայի համար դա ատոմային ռումբի է հավասարազոր», - Օրբանի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հունգարական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ ԵՀ-ի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ նախապատրաստվող վեցերորդ փաթեթի շրջանակում հանձնաժողովը կառաջարկի փուլ առ փուլ արգելել ռուսական նավթի ներմուծումը: Նրա խոսքով՝ նավթից հրաժարումը կլինի աստիճանական մինչև 2022 թվականի վերջը։