ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Այսօր ժամը 19:16-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատին գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:44-ին, մարվել՝ 20:13-ին: Տան հյուրասենյակում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան կնոջ դի՝ մասամբ այրված։