ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրներին առնչվող հարցերի շուրջ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ չեն նշվում։
Հիշեցնենք` մայիսի 2-ին Արմեն Գրիգորյանը Բրյուսելում բանակցել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, իսկ մայիսի 3-ին աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան։