ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Բոլիվիայի Սանտա Կրուս դեպարտամենտում ուղղաթիռ է ընկել, որում 500 կիլոգրամ կոկաին է եղել։ Այդ մասին գրում է Pagina Siete պարբերականը։
«Ուղղաթիռն ընկել է Սանտա Կրուս դեպարտամենտի Սան Իգնասիո դե Վելասկո շրջանում, ներսում 500 կիլոգրամ կոկաին է եղել։ Թռիչքի նպատակակետը, ամենայն հավանականությամբ, Բրազիլիան է եղել»,-նշում է թերթը։
Անձնակազմի երկու անդամ է տուժել, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Գլխավոր դատախազությունը երկուսին էլ ձերբակալել է։
Փաստի առիթով հետաքննություն է սկսվել։