«Ազովստալ» գործարանից մարդկանց տարհանելու գործողությունը շարունակվում է. ՄԱԿ

Ստեֆան Դյուժարիկ
ՌԴ մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի տվյալներով՝ մայիսի 6-ին 50 խաղաղ բնակիչ է փրկվել, այդ թվում՝ 11 երեխա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ «Ազովստալ» գործարանից մարդկանց տարհանելու գործողությունը շարունակվում է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր գործընկերներն այս պահին աջակցում են մարդկանց տարհանման երրորդ օպերացիային։ Մենք այս գործողության չափազանց նուրբ փուլում ենք, սերտորեն աշխատում ենք ուկրաինական և ռուսական իշխանությունների հետ։ Չեմ ուզում ավելի շատ տեղեկություններ հաղորդել հանուն նրանց անվտանգության, ում մենք ցանկանում ենք դուրս բերել», - ասել է Դյուժարիկը։
ՌԴ մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 6-ին 50 խաղաղ բնակիչ է փրկվել, այդ թվում՝ 11 երեխա:
Հիշեցնենք `2014 թվականին ԴԺՀ-ի հռչակման պահին շուրջ 450 հազար բնակչություն ունեցող Մարիուպոլը Դոնեցկից հետո հանրապետության երկրորդ քաղաքն էր, սակայն նույն տարվա հունիսին ուկրաինացի ուժայինները վերադարձրին վերահսկողությունը Մարիուպոլի նկատմամբ: Մարտի 7-ին՝ Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված հատուկ գործողության մեկնարկից 12 օր անց, «Վոստոկ» գումարտակի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Սեմյոնովը հայտարարեց, որ քաղաքը շրջապատված է, սկսվել է առանձին շրջանների մաքրումը: Ապրիլի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնեց, որ քաղաքի ամբողջ տարածքն ազատվել է ուկրաինական բանակից, օտարերկրյա վարձկաններից ու «Ազով» գնդի նեոնացիստներից: Ուկրաինական խմբավորման մի մասն արգելափակվել է «Ազովստալ» կոմբինատում և հրաժարվում է հանձնվել։
«Ազովստալից» խաղաղ բնակիչներով լի ավտոբուսը դուրս է եկել գործարանի տարածքից