ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ Մի խումբ խաղաղ քաղաքացիներ դուրս են բերվել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից։ Խոսքը 12 քաղաքացիական անձի մասին է, նրանց թվում նաև երեխաներ կան, գրում է ՌԻԱ Նովոստին։
Գործարանում բռնի պահվող խաղաղ բնակիչներով ավտոբուսը դուրս է եկել անցակետից։ Գործակալության թղթակցի խոսքով՝ «Ազովստալի» տարածքից դուրս բերվածների թվում չորս երեխա է եղել։
2014 թվականին ԴԺՀ-ի հռչակման պահին շուրջ 450 հազար բնակչություն ունեցող Մարիուպոլը Դոնեցկից հետո հանրապետության երկրորդ քաղաքն էր, սակայն նույն տարվա հունիսին ուկրաինացի ուժայինները վերադարձրին վերահսկողությունը Մարիուպոլի նկատմամբ:
2022 թ. մարտի 7-ին՝ Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված հատուկ գործողության մեկնարկից 12 օր անց, «Վոստոկ» գումարտակի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Սեմյոնովը հայտարարեց, որ քաղաքը շրջապատված է, սկսվել է առանձին շրջանների մաքրումը:
Ապրիլի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնեց, որ քաղաքի ամբողջ տարածքն ազատվել է ուկրաինական բանակից, օտարերկրյա վարձկաններից ու «Ազով» գնդի նեոնացիստներից: Ուկրաինական խմբավորման մի մասն արգելափակվել է «Ազովստալ» կոմբինատում և հրաժարվում է հանձնվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 72-րդ օրը։