Ռուսաստանի տասնյակ քաղաքների հայկական համայնքներն օգնություն են ուղարկել Դոնբաս

Բեռը շատ է, ստիպված լրացուցիչ լոգիստիկ կենտրոններ են բացվում։
Sputnik
Ինչպես և որտեղից է հայկական սփյուռքը հումանիտար օգնություն ուղարկում ԴԺՀ
Ռուսաստանի տասնյակ քաղաքների հայկական համայնքներն օգնություն են ուղարկել Դոնբաս։ Տեղեկությունը Sputnik գործակալությանը hայտնել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ բեռն այնքան շատ է, որ երկրի հարավում 2 լոգիստիկ կենտրոն է բացել։

«Համալրումն անցկացվում է, այսպես կոչված, «հաբերում»՝ Ստավրոպոլում ու Արմավիրում։ Ստավրոպոլի հաբը հագուստ ու երկար պահվող սննդամթերք է հավաքում, օրինակ՝ ալյուր: Արմավիրի հաբը մթերք է հավաքում»,- ասել է նա։

Օգնությունը ինքնաթիռներով ու մեքենաներով տեղափոխում են Դոնի Ռոստով, բեռնում ԱԻՆ բեռնատարներ ու շարասյուներով ուղարկում Դոնեցկ:
Հայ համայնքը սկսել է Դոնբասի համար մարդասիրական օգնության հավաքել դեռ 8 տարի առաջ։ 2014 թվականից ՌՀՄ-ն օգնում է ԼԺՀ–ի ու ԴԺՀ–ի մանկատան երեխաներին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 71-րդ օրը։