Փրկարարները ոտքը կոտրած հովվին պատգարակով մոտ 1 կմ իջեցրել են սարից

Տուժած հովիվը հոսպիտալացվել է Ճամբարակի ԲԿ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի մոտակա սարում հովիվը կոտրել է ոտքը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 19:10-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն Ա․ Ա․-ին (ծնված 1987 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 1 կմ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Ճամբարակի ԲԿ: