Պայթյուն է տեղի ունեցել Սումգայիթի գործարանում. մեկ զոհ կա

Գազի տարաներ. Արխիվային լուսանկար
Սումգայիթը Ադրբեջանի մայրաքաղաքից 35 կմ հեռավորության վրա է։ Պայթյունը տեղի է ունեցել եռակցման աշխատանքների ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik․Մեկ մարդ է զոհվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի մետալուրգիական գործարանում եռակցման աշխատանքների ժամանակ բալոնի պայթյունի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքի դատախազությանը։
Ըստ գերատեսչության տեղեկության՝ զոհվածը 1990 թվականին ծնված Սարհան Գումատովն է, որը մետաղագործական գործարանում զոդող էր աշխատում։ Դեպքից հետո Գումատովը, որը բազմաթիվ վնասվածքներ էր ստացել, հիվանդանոց է տեղափոխվել ու այնտեղ էլ մահացել է:
Միջադեպի առթիվ հետաքննություն է իրականացվում։