Մակրոնը հայտարարել է Ուկրաինային 300 մլն դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան 2022 թվականին Ուկրաինայի համար հատկացրել է 1,7 միլիարդ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի 300 մլն դոլարի լրացուցիչ օգնություն՝ այդպիսով օգնությունը հասցնելով 2 մլրդ դոլարի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս մասին ասել է տեսաուղերձում, որը հղել է Ուկրաինայի դոնորների՝ Վարշավայում անցկացվող համաժողովին։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականին Ֆրանսիան Ուկրաինային տրամադրել է 1,7 միլիարդ դոլար գումար... Այսօր ես ուզում եմ հայտարարել, որ Ֆրանսիան մտադիր է Ուկրաինային տրամադրվող գլոբալ օգնությունը հասցնել 2 միլիարդ դոլարի, ինչը կբավարարի Վլադիմիր Զելենսկու հայտարարած կարիքները»,- ասել է նա։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 71-րդ օրը։