Լուկաշենկոն Պուտինին «ավագ եղբայր» է անվանել

Լուկաշենկոյի խոսքով` Վլադիմիր Պուտինը աշխարհի ոչ մի առաջնորդի հետ ավելի սերտ, բաց և բարեկամական հարաբերություններ չունի, որքան իր հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին իր «ավագ եղբայր» է կոչել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Լուկաշենկոն ասել է, որ իր «ավագ եղբայրը» (Պուտինը,- խմբ.) աշխարհի ոչ մի առաջնորդի հետ ավելի սերտ, բաց և բարեկամական հարաբերություններ չունի, որքան իր հետ։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույցում հաստատել են ռուս-բելառուսական գործընկերային և դաշնակցային հարաբերություններն է՛լ ավելի ամրապնդելու` փոխադարձ մտադրությունը։
Դու ակնթարթորեն դադարեցրիր Covid–ն աշխարհում, բոլորն առողջացան. Լուկաշենկոն` Պուտինին