Իտալիան Ուկրաինային ականանետեր և ՀՕՊ համակարգեր կտրամադրի

Իտալիայի և Եվրամիության դրոշները. Արխիվային լուսանկար
Իտալիայի իշխանություններն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին երկու միջգերատեսչական հրամանագրեր են մշակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Իտալիան մտադիր է Ուկրաինային տրամադրել հակաօդային պաշտպանության հեռահարության համակարգեր, ականանետեր և հրետանային արկեր։ Սենատի և Պատգամավորների պալատի պաշտպանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին։ Հանդիպումը նվիրված է եղել Ուկրաինայում տիրող իրավիճակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` Իտալիայի իշխանությունները մշակել են երկու միջգերատեսչական հրամանագրեր՝ ստորագրված պաշտպանության նախարարի, արտաքին գործերի և ֆինանսների նախարարության ղեկավարների կողմից, որոնք սահմանել են Ուկրաինայի պաշտպանական ջանքերին աջակցելու համար տրամադրվող ռազմական համակարգերի և միջոցների տեսակն ու քանակը։
«Իտալական օգնությունը, որի տեխնիկական մանրամասները գաղտնի են, ներառում են հակատանկային զենքեր, մոտ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր, ականանետեր, հրետանային արկեր, կապի սարքեր և անհատական պաշտպանության միջոցներ և գոյատևման համար պարագաներ», - ասել է Գուերինին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 71-րդ օրը։