ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Գիշերը Երևանում տեղի ունեցած դաժան սպանության դեպքով ձերբակալվել է սպանվածի ամուսինը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` մանրամասներ ներկայացնելով։
Հայտնել էինք, որ գիշերը ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի շենքերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել։ Բնակարաններից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին` պարանոցին և դեմքին բռնության հետքերով:
«Պարզվել է, որ ժամը 21.00-ից ժամը 23.30-ն ընկած ժամանակահատվածում նշված բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում ամուսինը կնոջը հասցրել է կյանքի հետ ոչ համատեղելի մարմնական վնասվածքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանված Աբրահամյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, Երևանի մի քանի բաժիններում նախկինում բաժնի պետ աշխատած ոստիկանության գնդապետի` Ավետիք Աբրահամյանի դուստրն է։