Գարեգին Երկրորդը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Գարեգին Երկրորդ
Կաթողիկոսն Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել կարճատև այցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Ըստ հաղորդագրության` կաթողիկոսն ԱՄԷ է մեկնել կարճատև այցով։ Այլ մանրամասներ չեն նշվում։
Հիշեցնենք` նա այս տարվա փետրվարին հայրապետական այցով մեկնել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ։