Երևանի դպրոցներից մեկում ուսուցչուհին հարվածել է աշակերտին. ԿԳՄՍ–ն արձագանքել է

Դպրոց
ԿԳՄՍՆ–ն վստահեցնում է, որ հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է ուսուցչուհին դասապրոցեսի ընթացքում գրքով հարվածում աշակերտին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեսանյութի առնչությամբ պարզաբանում է տարածել։
Ըստ հաղորդագրության` միջադեպը տեղի է ունեցել Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում (8-րդ դասարան, անգլերենի դասաժամ):
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այժմ գտնվում են վերոնշյալ դպրոցում, ուսումնասիրում են դեպքի մանրամասները։ Ուսումնասիրության արդյունքում կձեռնարկվեն համապատասխան քայլեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտում է հակամանկավարժական դրսևորումներն ուսումնական գործընթացում և հետամուտ է լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը: